Շաբաթ օրը հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)՝ ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չի, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։
Մի իշխանություն, որը տապալել է կառավարման բոլոր ոլորտների աշխատանքը, երկիրը տարել է պատերազմի, մի ողջ սերունդ բնաջնջել է, հայրենազրկել է հային, կարող է նաև քաղաքի սրտում մեկ շնչով սպանել ևս 5 հազար մարդու։
Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը՝ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժումը»:
Աճյունների որոնողական աշխատանքների դադարեցումը ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն անթույլատրելի է համարում: Նրա խոսքով՝ ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։
Երկուշաբթի՝ ժամը 18։00-ին Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսվելու է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիայի ավարտին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իտալիայի IlMessaggero պարբերականն անդրադարձել է փետրվարի 20-ին Երևանում բողոքի ակցիային՝ նշելով, որ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Կրկնազարթոնք լինելու է Հայաստանում, մենք ոտքի ենք կանգնելու։ Եվ Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ։ 1988-ին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, առաջընթացն այսօրվա ապիկար ու ապազգային իշխանությունները տարան դեպի անկում»՝ Ազատության հրապարակում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Լրատվականներում տեղեկություն տարածվեց, համաձայն որի, Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն, պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհը, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն...